Posted by: | Posted on: Մարտի 14, 2017
              Երևանի Յ. Լեփսիուսի անվան հ. 88 դպրոցը գտնվում է Նոր Նորք վարչական տարածքի 7-րդ զանգվածի Կարախանյան 11 հասցեում: Գեղեցիկ ավանդույթներով հարուստ կրթօջախը իր պատմության առաջին էջը գրել է 1985-86 ուստարում, ունեցել է 586 աշակերտներ: Տարիների ընթացքում աշակերտների թիվը անցել է 1300-ից:Երևանի հ. 88 հիմնական դպրոցը  անվանակոչվել է Յ. Լեփսիուսի անունով 17.04.1998թ. Դպրոցը հնգօրյա է, միահերթ: Ուսուցանվում է 3 օտար լեզու՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն:
        Գործում են  արտադասարանական խմբակներ, երկարօրյա խմբեր:  Դպրոցն ունի 2 մարզադահլիճ, երաժշտության 1 դասասենյակ՝ դաշնամուրով, 1 հանդիսությունների դահլիճ, 2 համակարգչային դասասենյակ, 2 էլեկտրոնային դասասենյակ, 1 գրադարան, 1 բուժկետ, 1 բուֆետ: Իրականացվում է <<Ներառական կրթություն>> ծրագիր 2012թ.